Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» հետ կենտրոնական պաշտպան Ռոբին Լե Նորմանի տրանսֆերի հարցում։
Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալ Սոսյեդադը» համաձայնության են եկել Ռոբին Լե Նորմանի տրանսֆերի շուրջ, որը կձևակերպվի առաջիկա օրերին, երբ ֆուտբոլիստը վերադառնա արձակուրդից։
Ինսայդերների տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է 30 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Լե Նորմանն ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
























































