Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է մադրիդյան ակումբում իր առաջին մրցաշրջանի տպավորություններով:
«Իմ առաջին մրցաշրջանը «Ռեալի» կազմում, պարզվեց, որ անհաջող է: Բայց պետք է թողնել ամեն ինչ: Դա հարմարվելու մրցաշրջան էր:Ինձ քննադատելու են մինչև երկրորդ մրցաշրջանը: Իմ խնդիրն է հաջորդ մրցաշրջանում լավ մարզավիճակում լինել:
«Ռեալը» լավ թիմ ունի: Ես հանդիպեցի նոր մարդկանց: Ինձ համար դա հարուստ փորձ է: Առջևում դեռ 4 տարվա պայմանագիր կա: Հուսով եմ, որ այդ տարիները հիանալի մարզավիճակում կանցկացնեմ»,- մեջբերում է Ազարին RTBF-ը: