«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիմել է «Բլաուգրանայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ այս պաշտոնում նրա շնորհանդեսի ժամանակ։
«Դուք լավագույն դիրքում եք հիմնական թիմին խթան հաղորդելու և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար: Դուք դա կանեք վստահությամբ, վճռականությամբ և նոր հեռանկարով։
Մենք միշտ մեկ գաղափար ունենք՝ «Բարսելոնան» պետք է պայքարի մինչև վերջ բոլոր մրցաշարերում, քանի որ դա մեր էության մի մասն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































