«Գրեմիոն» պայմանագիր կկնքի դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն առաջիկա օրերին կմիանա նոր ակումբին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ բրազիլական ակումբը կարողացել է 33-ամյա դանիացուն առաջարկել պահանջվող պայմաններն այն բանից հետո, երբ նրա տեղափոխությունը «Օլիմպիակոս» ձախողվել է։
Բրեյթվեյթը «Բարսելոնայում» հանդես է եկել 2020 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը, նախքան «Էսպանյոլ» տեղափոխվելը, որտեղ հանդես է եկել մինչև 2024 թվականի հուլիսը:
2023/24 մրցաշրջանում հարձակվողը «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































