Իտալական «Նապոլին» հրաժարվել է մարտի 25-ին մարզումները վերսկսելուց, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է թափ հավաքել և նեապոլյան ակումբի ղեկավարությունը որոշել է չվտանգել իր ֆուտբոլիստների առողջությունը:
Մարզումների վերսկսման նոր ժամկետների մասին դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Իտալիան այն երկրների թվում է, որը ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: