Ռաֆայել Լեաուն կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում.
Calciomercato-ի տեղեկություններով՝ «Միլանի» եզրային հարձակվողով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»:
Ենթադրվում է, որ սաուդյան ակումբը մտադիր չէ վճարել 175 միլիոն եվրո հրաժարագինը, բայց կարող է առաջարկել առավելագույնը 100 միլիոն։
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա սխեման ֆիքսված է բոլոր խաղացողների համար՝ երեք անգամ ավելի, քան ֆուտբոլիստը ստանում է ներկայիս ակումբում։ Լեաուի դեպքում դա կկազմի տարեկան մոտավորապես 21 միլիոն եվրո: