Օգոստոսի 31-ին անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի մասին։ 23-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր և նոր թիմում հանդես է գալու 29 համարի մարզաշապիկով։
Տրանսֆերի ավարտից հետո նորեկը կիսվել է իր տպավորություններով ու խոսել առաջիկա նպատակների մասին։
«Ինձ բախտ է վիճակվել երկու անգամ խաղալ այս մարզադաշտում, և ես տեսել եմ այդ մթնոլորտը, զգացել եմ, թե ինչպես են երկրպագուները աջակցում «Լիվերպուլի» խաղացողներին։ Երբ իմացա իմ նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին, որևէ հարց չառաջացավ. ես միանգամից հասկացա, որ սա մեծագույն ակումբ է:
Այստեղ խաղալու հնարավորությունն ինձ համար մեծ հպարտություն է։
Բանակցությունները բավականին երկար տևեցին, բայց այսօր ես իսկապես երջանիկ եմ։ Այժմ պարզապես ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ և ցույց տալ իմ խաղը։ Հուսով եմ՝ մեծ հաջողությունների կհասնենք։ Նախևառաջ ուզում եմ հաղթել Պրեմիեր լիգայում. դա իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկն է», — Բարկոլայի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մինչև Անգլիա տեղափոխվելը Բարկոլան 2023 թվականից պաշտպանում էր ֆրանսիական ՊՍԺ-ի գույները։



























































