Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ձեռքբերման մասին։ Այս մասին հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կազմել է 125 միլիոն եվրո՝ որպես հաստատագրված գումար, իսկ ևս 20 միլիոն եվրո փարիզյան ակումբը կարող է ստանալ հնարավոր բոնուսների տեսքով։
Ավարտված մրցաշրջանում Բարկոլան ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 13 գոլ և 7 գոլային փոխանցում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2028 թվականի ամառը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։




























































