Լիոնել Մեսսին պաշտոնապես ավարտում է ելույթներն Արգենտինայի ազգային հավաքականում։
Լեգենդար հարձակվողի՝ օգոստոսի 31-ին արված այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է Արգենտինայի ընտրանու մամուլի ծառայությունը։
«Անվերջ շնորհակալություն, Լեո։ Մենք քեզ կսիրենք մինչև մեր կյանքի վերջը»,- ասված է հավաքականի X-իպաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ։
Իր հրաժեշտի նամակում Մեսսին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ ազգային թիմում անցկացրած 20 տարիների ընթացքում իրենց ցուցաբերած աներևակայելի աջակցության համար։
Հիշեցնենք, որ «Ալբիսելեստեի» մարզաշապիկով Լեոն հասել է ֆուտբոլային գրեթե բոլոր հնարավոր բարձունքներին՝ դառնալով 2022թ․ աշխարհի չեմպիոն, 2021 և 2024թթ․ Ամերիկայի գավաթակիր, 2022թ․ Ֆինալիսիմայի հաղթող և 2008թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

























































