«Վոլսֆուրգը» հայտարարել է, որ որոշել է վերսկսել մարզումները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Արդեն այսօր՝ մարտի 23-ին, թիմի ֆուտբոլիստները տնային մարզադաշտում մարզում կանցկացնեն:
Հիշեցնենք՝ Գերմանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: «Վոլֆսբուրգը» 1 շաբաթով ընդհատել էր մարզումները:
Ընդ որում նշվում է, որ գերմանական թիմի ֆուտբոլիստները մարզման ընթացքում կպահպանեն նախազգուշական միջոցներն ու կաշխատեն ոչ մեծ խմբերով: