Հայաստանի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն պայմանագիր է կնքել Ինդոնեզիայի Լիգա 1-ի նորեկ «Մալուտ Յունայթեդ» ակումբի հետ։
Այդ մասին հայտնում է ինդոնեզական ակումբի մամուլի ծառայությունը։
Կոլումբիացի ֆուտբոլիստը, ով 2015 թվականից հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, 2020 թվականից սկսել է հանդես գալ Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
Անգուլոն Հայաստանում հանդես է եկել «Գանձասար», «Ալաշկերտ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։
«Մալուտ Յունայթեդը» նախորդ մրցաշրջանն անցկացրել է Ինդոնեզիայի երկրորդ լիգայում և մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Լիգա 1-ի ուղեգիր։