Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Աշխարհի ակումբային առաջնության վերաբերյալ իր կարծիքով.
«ՖԻՖԱ-ն մոռանում է, որ ակումբներն ու խաղացողները չեն մասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը։ «Ռեալի» մեկ խաղն արժե 20 միլիոն եվրո, և նրանք մեզ այս գումարը տալիս են ամբողջ մրցաշարի համար։ Իմ վերաբերմունքը սրա նկատմամբ բացասական է։
«Ռեալը», ինչպես և մյուս ակումբները, կհրաժարվեն այս հրավերից»,- մարզչի խոսքերն է մեջբերում Relevo-ն՝ հղում անելով Il Giornale-ին։
Այս տարվանից Աշխարհի ակումբային առաջնությունը պետք է անցկացվի թարմացված ձևաչափով՝ 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 6 կոնֆեդերացիաներ ներկայացնող 32 ակումբներ՝ ՈՒԵՖԱ (12 թիմ), AFC (4), CAF (4), ԿՈՆԿԱԿԱՖ (4), ԿՈՆՄԵԲՈԼ (6), OFC (1), ևս մեկ տեղ կտրամադրվի մրցաշարը հյուրընկալող երկրի թիմին:
























































