Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու պատմական որոշմանը։
Պորտուգալացի մասնագետը մեկնաբանություն է թողել «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի սոցցանցային գրառման տակ՝ հարգանքի տուրք մատուցելով արգենտինացուն։
«Շնորհավորում եմ ազգային հավաքականում ունեցածդ փայլուն և անմոռանալի միջազգային կարիերայի կապակցությամբ։ Առանց քեզ հաջորդ Ամերիկայի գավաթն ու աշխարհի առաջնությունն այլևս առաջվանը չեն լինի»,- գրել է Մոուրինյուն։
Լիոնել Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմի գույները պաշտպանում էր 2005 թվականից։ «Ալբիսելեստեի» մարզաշապիկով անցկացրած ընդհանուր 207 պաշտոնական և ընկերական հանդիպումներում նա դարձել է 125 գոլի և 68 գոլային փոխանցման հեղինակ։
Ազգային հավաքականի կազմում Մեսսին նվաճել է միջազգային ֆուտբոլի գլխավոր տիտղոսները՝ դառնալով 2022թ․ Աշխարհի չեմպիոն, 2021 և 2024թթ․ Ամերիկայի գավաթակիր, ինչպես նաև 2022թ․ Ֆինալիսիմայի հաղթող։ Վերջերս ավարտված ԱԱ-2026-ում արգենտինացի լեգենդն իր թիմի հետ հասավ մինչև եզրափակիչ՝ դրանից հետո հայտարարելով միջազգային ասպարեզից հեռանալու մասին։
























































