«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ամերիկյան ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին։ Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում միասին հանդես են եկել «Բարսելոնայում»:
«Ճշմարտությունն այն է, որ հիմա քիչ հավանական է, նա Սաուդյան Արաբիայում է, նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: Նա դժվարին մրցաշրջան անցկացրեց և երկար ժամանակ վնասվածք ուներ, ինչը խանգարեց նրան մասնակցել նաև Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա չկարողացավ խաղալ Սաուդյան Արաբիայի խաղերի մեծ մասը։ Այնպես որ, հիմա դժվար է: Ապագայում՝ չգիտեմ: Ճշմարտությունն այն է, որ կյանքն այնքան շատ շրջադարձեր է կատարում, որ ամեն ինչ կարող է պատահել, բայց ես այսօր չեմ կարծում, որ դա հնարավոր է:
Ես զանգե՞լ եմ նրան։ Ոչ, բայց մենք հաճախ ենք խոսում, նույնիսկ խումբ ունենք, որտեղ մենք երկուսով ենք և Լուիսը (Սուարես) նույնպես»,- Մեսիի խոսքն է մեջբերել Infobae.com-ը:
























































