Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստներ Անտոնիո Ռուդիգերի ու Տոնի Կրոսի մասին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ երկու ֆուտբոլիստներն էլ մադրիդյան թիմի կազմում հաղթել են Չեմպիոնների լիգայում։
«Ռյուդիգերն ու Կրոսն իսկական պրոֆեսիոնալներ են, նրանք այնքան էլ չեն տոնել: Անտոնիոն պաշտպանության առաջատարն է, նա լի է դարպասը պաշտպանելու ցանկությամբ։ Տոնին պետք է ավելի լավ գրոհներ կազմակերպի մեր հարձակվողների համար, թեև Ուկրաինայի հավաքականի հետ խաղում հարձակման գծի ֆուտբոլիստները նույնպես լավ գործեցին»- Նագելսմանի խոսքն է մեջբերել «Bayern & Germany»-ն։
























































