Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին։
«Արգենտինացիները տխրում են, երբ մտածում են Մեսսիի՝ կարիերան ավարտելու օրվա մասին: Նա դեռ խաղում է, ուստի մենք պետք է վայելենք այն, ինչ նա անում է հիմա: Սա կարևոր է բոլորի համար, ոչ միայն Արգենտինայի համար, քանի որ, ի վերջո, Մեսսին խաղում է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- ասել է Սկալոնին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ամերիկայի գավաթը կանցկացվի ԱՄՆ-ում այս ամառ՝ հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ Արգենտինայի հավաքականը մրցաշարի գործող հաղթողն է։
























































