Նիդերլանդների հավաքականն ընկերական խաղում հաղթել է Կանադային 4:0 հաշվով։ Խաղը կայացել է Ռոտերդամում։
Տանտերերից գոլերը խփել են Մեմֆիս Դեպայը, Ժերեմի Ֆրիմպոնգը, Վաութ Վեգորստը և Վիրջիլ վան Դեյկը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլում Նիդերլանդների հավաքականը կխաղա Լեհաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ։ Եվրո 2024-ը Գերմանիայում կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
























































