«Ֆլումինենսեի» կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան բարձր է գնահատել «Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի սթրեսային դիմադրության մակարդակը:
«Նեյմարը հոգեպես շատ ուժեղ է։ Եթե Մեսսին իր կարիերայի ընթացքում նույն ճնշման տակ լիներ, ինչ Նեյմարը, նա կհանձնվեր: Նրա (Նեյմարի) վրա ճնշումը չափազանց մեծ է: Երբեմն նա ուժասպառ է լինում»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:
























































