Նախկին ֆուտբոլիստ և սպորտային նախկին ֆունկցիոներ Միշել Պլատինին քննադատել է ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինին և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։
«Ես շատ մենեջերների գիտեմ, նրանց նախկինում էլ էի ճանաչում, բայց Չեֆերինն ու Ինֆանտինոն ոչ ոք են, նրանք մտածում են բացառապես փողի մասին։ Նրանք ստեղծեցին նոր հիմար Չեմպիոնների լիգա, որտեղ այժմ չափազանց շատ հանդիպումներ են անցկացվում։ Կուզենայի, որ ֆուտբոլը ղեկավարեն ֆուտբոլային ծագում ունեցող մարդիկ։ Նրանք, ովքեր իսկապես հասկանում են խաղը:
Այսօր այս մարզաձևը պատմություն չունեցող մենեջերների ու տակտիկայով տարված մարզիչների ձեռքում է։ Մենք պետք է գնդակը տանք երեխային, ինչպես դաշնամուրը տվեցինք Մոցարտին։ Մարզիչները հիմա գիտեն միայն, թե ինչպես նկարել սխեմատիկ նկարներ տախտակի վրա՝ լցված սլաքներով և շարժումներով: Բայց ֆուտբոլը խաղ է, այնպես որ թույլ տվեք խաղացողներին ազատ խաղալ»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































