Իտալիայի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալել էր Թուրքիայի ընտրանուն։ Բոլոնիայի «Ռենատո Դալ-Արա» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Եվրո-ի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը հունիսի 9-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի։ Իտալացիները կհյուրընկալել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Եվրո-2024-ում իտալացիներն ընդգրկված են B խմբում՝ Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ։
























































