Հունիսի 4-ին կայացան մի շարք ընկերական հանդիպումները։
Պորտուգալիայի հավաքականը տնային խաղում 4։2 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Պորտուգալացիներից աչքի ընկան Ռուբեն Դիաշն ու Դիոգու Ժոտան, իսկ Բրունու Ֆերնանդեշը դարձավ դուբլի հեղինակ։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Տեմո Պուկկին։
Ավստրիան սեփական հարկի տակ հաղթեց Սերբիային 2։1 հաշվով։ Դաշտի տերերից աչքի ընկան Պատրիկ Վիմերն ու Քրիստիան Բաումգարտները։ Հյուրերից միակ գոլը խփեց Ստրահինյան Պավլովիչը։
Շվեյցարիայի հավաքականը սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց Էստոնիայի ընտրանուն։
Տանտերերից աչքի ընկան Ստիվեն Ցուբերը, Զեկի Ամդունին, Ջերդան Շաքիրին և Նիկո Էլվեդին։
























































