«Ֆեներբաhչեի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ չի պատրաստվում թիմ հրավիրել «Ռոմայի» ֆուտբոլիստներին։
«Դիբալա՞ն և Լուկակո՞ւն։ Սրանք ընդամենը իմ նախորդ ակումբներում իմ նախկին խաղացողների անուններն են: Ուզում եմ 100 տոկոսով ասել, որ ես հետաքրքրված չեմ «Ռոմայի» որևէ խաղացողի ծառայություններով»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հունիսի 2-ին «Ֆեներբահչեն» հայտարարել էր Մոուրինյոյի հետ երկամյա պայմանագիր ստորագրելու մասին։ Նախկինում պորտուգալացին աշխատել է «Ռոմայի» հետ, որի հետ հաղթել է Կոնֆերենցիաների լիգան և հասել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Նա գլխավորել է նաև «Պորտուն», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Ինտերը»:
























































