«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»։ Այս մասին հայտնում է TBRFootball ինտերնետային պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը փնտրում է նոր թիվ մեկ համարի, քանի որ թիմի դարպասապահ Դավիդ Օսպինան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից։ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ղեկավարությանը խորհուրդ է տվել դիտարկել Դե Խեային, որին ակումբն արդեն դիմել էր անցած ամառ տրանսֆերի առաջարկով։
Հաղորդվում է, որ սաուդյան ակումբն իր ուշադրությունը սևեռել է իսպանացի դարպասապահի վրա և պատրաստվում է բանակցությունների։
Դավիդ դե Խեան մնում է ազատ գործակալ 2023 թվականի հուլիսին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։
























































