Ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը նշանակվել է Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է KFF-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ստանիսլավ Չերչեսովը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սպարտակը» (Օրջոնիկիձե), «Սպարտակը» (Մոսկվա), «Լոկոմոտիվը» (Մոսկվա) և «Դինամոն» (Դրեզդեն)։
Որպես մարզիչ նա աշխատել է այնպիսի ռուսական թիմերում, ինչպիսիք են «Սպարտակը» (Մոսկվա), «Ժեմչուժինան», «Թերեկը», «Ամկարը», «Դինամոն»։ Ստանիսլավ Չերչեսովը գլխավորել է նաև լեհական «Լեգիան», Ռուսաստանի հավաքականը և հունգարական «Ֆերենցվարոշը»:
























































