Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա — Մալթա հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներն են Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
























































