Ռուս մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ժամանել է Աստանա, հայտնում է Metaratings.kz-ն։ Մասնագետին նկատել են Ֆուտբոլի տանը։
Աղբյուրի համաձայն՝ նա շուտով պայմանագիր կկնքի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԿՖՖ) հետ։
Կիրակի՝ հունիսի 2-ին, կազմակերպության նախագահ Ադլետ Բարմենկուլովը հայտնել է, որ 60-ամյա մասնագետն այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն է։ Ինքը՝ մարզիչը, ասել է, որ նշանակման վերաբերյալ իր հետ ոչ ոք չի կապվել։
Չերչեսովի վերջին աշխատավայրը հունգարական «Ֆերենցվարոշն» էր։ Ռուս մասնագետը թիմը գլխավորել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հուլիսը։
Մայիսի 31-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Մագոմեդ Ադիևը, որ մարզում էր երկրի ազգային հավաքականը 2022 թվականի ապրիլից, լքում է իր պաշտոնը։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի հավաքականի հետ։
























































