«Պանատինաիկոսը» բանակցություններ է վարում Մաուրիցիո Սարրիի հետ, հայտնում է հունական SDNA-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը 65-ամյա իտալացուն առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Մասնագետն արդեն հանդիպել է «Պանատինաիկոսի» ղեկավարության հետ և ժամանակ է խնդրել որոշում ընդունելու համար։
Սարրիի վերջին աշխատանքը եղել է «Լացիոյում»։
«Պանատինաիկոսը» 2023/24 մրցաշրջանում Հունաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը։
























































