«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ֆեներբահչեն», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ 61-ամյա պորտուգալացու նշանակման մասին կարող է հայտարարվել արդեն այսօր։ Նա թուրքական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
Մոուրինյուի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում», որը նա լքել է այս տարվա հունվարին: Նախկինում նա մարզել է «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։
Անցած մրցաշրջանում «Ֆեներբահչեն» Թուրքիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Գալաթասարայը» դարձել է երկրի չեմպիոն։
























































