Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մագոմեդ Ադիևը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Գլխավոր մարզիչ Մագոմեդ Ադիևը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ որպես իր որոշման պատճառ նշելով ընտանեկան հանգամանքները»,- նշված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթ ֆեդերացիան որոշում կկայացնի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ։
46-ամյա մասնագետը ազգային հավաքականը գլխավորում էր 2022 թվականի ապրիլից։ Նրա գլխավորությամբ Ղազախստանի հավաքականը անցկացրել է 21 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի և 9 պարտություն կրել։
Այս տարվա ապրիլից Ադիևը ազգային հավաքականում իր պաշտոնը համատեղել է «Ախմատի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ։ Գրոզնիի թիմը ՌՊԼ-ում զբաղեցրել է 10-րդ տեղը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ղազախստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
























































