«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» և Սլովենիայի հավաքականի հարձակվող Բենյամին Շեշկոյին, պնդում է The Mirror-ը։
20-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և իտալական ակումբները, մասնավորապես՝ «Միլանը»։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում»։
Transfermarkt պորտալը Շեշկոյի ներկայիս շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը գերմանական թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































