Մյունխենի «Բավարիա»ն ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքները:
Խորվաթ ֆուտբոլիստն այս պահին վարձակալական հիմուքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում: Պայմանագրում նշված է 20 մլն եվրո, սակայն «Բավարիայի» նախագակ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատրաստ չէ այդքան վճարել տրանսֆերի դիմաց: Ակումբներին այս օրերին բանակցությունների մեջ են՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ:
Հիշեցնենք, որ Պերիշիչը լուրջ վնասվածք է ստացել «Բավարիայի» կազմում: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա անցկացրած 15 խաղում դարձել է 4 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: