Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 2023/2024 մրցաշրջանի ավարտին նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու։
Անգլիացին մրցաշրջանն ավարտել է Գերմանիայի առաջնությունում խփած 36 գոլով։ Նրան ամենամոտ հետապնդողը եղել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին (28 գոլ): Երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է (27 գոլ):
Նախորդ մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրած 45 խաղում Քեյնը խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Վերջին անգամ 30-ամյա անգլիացին խաղադաշտ է դուրս եկել մայիսի 4-ին՝ «Շտուտգարտի» հետ խաղում։ Դրանից հետո նա վնասվածքի պատճառով չի խաղացել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը «Բավարիայում» Քեյնի նորամուտն էր Բունդեսլիգայում։ Մրցաշրջանի վերջում Հարին և նրա խաղընկերները չեն կարողացել որևէ տիտղոս նվաճել: