UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը, որն այժմ նախապատրաստվում է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտին, հայտարարել է, որ հնարավորության դեպքում խառը մենամարտերում կվերացներ ռաունդների բաժանումը։
«Ոչ մի ռաունդ: Պարզապես դուրս ես գալիս օկտագոն 25 րոպեով։ Ոչ մի ռաունդ, ոչ մի դադար։ Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես իսկական փողոցային կռվում»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում UFC-ի Deep Water փոդքասթը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան — Ռուֆի դիմակայությունը կայանալու է սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։ 29-ամյա Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը խառը մենամարտերում (ММА) ներառում է 23 հաղթանակ (որոնցից 15-ը նա տոնել է ժամկետից շուտ) և 3 պարտություն։



























































