Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ելույթների վերաբերյալ իր սպասումներով՝ նշելով, որ մադրիդյան գրանդն էականորեն հզորացել է։
«Նոր տրանսֆերների և Ժոզե Մոուրինյուի գալուց հետո «Ռեալն» այժմ ավելի է ուժեղացել։ Կարծում եմ՝ երկու տարի առանց տիտղոսների մնալուց հետո «Ռեալի» մենթալիտետը մեծ դեր կխաղա, և այս մրցաշրջանում թիմը կարող է շատ հզոր լինել։ Չնայած դրան՝ ես միշտ երկրպագելու եմ «Բարսելոնային»»,- «Չիկագո Ֆայերի» հարձակվողի խոսքերն է մեջբերում MadridXtra-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայիններն» Իսպանիայի առաջնությունում արդեն հասցրել են անցկացնել 3 հանդիպում՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Մադրիդյան ակումբը հաջորդաբար պարտության է մատնել «Էսպանյոլին», «Ռեալ Սոսյեդադին» և «Մալագային»։
























































