Whoscored վիճակագրական պորտալն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Տարվա լավագույն խաղացող է ճանաչվել «Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն, ով ստացել է միջին գնահատականը 7,3։ Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ ստանալով 7.2 գնահատական:
ՌՊԼ մրցաշրջանի ամբողջական խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի՝
Դարպասապահ՝ Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», 6,8).
Պաշտպաններ՝ Դմիտրի Կաբուտով («Ռուբին», 6,8), Մատիաս Պերես («Օրենբուրգ», 7,1), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ, 7,1), Դուգլաս Սանտոս («Զենիթ», 7,1)։
Կիսապաշտպաններ՝ Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ», 7,2), Կլաուդինյո («Զենիթ», 7,3), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 7,2), Բիտելլո («Դինամո», 7,2)։
Հարձակվողներ՝ Մատեո Կասիերա («Զենիթ», 7,2), Կոնստանտին Տյուկավին («Դինամո», 7,2)։