Թայլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել, այս անգամ շատ վստահ` 5։0 հաշվով առավելության հասնելով լատվիացի Ռոբերտս Լիորանկասի նկատմամբ։
Մեկնարկում Հովհաննիսյանը կամային հաղթանակ էր տարել վենեսուելացի Դիեգո Պերերիայի նկատմամբ: