Թայլանդում ընթացող օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում այսօր Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
Ռինգ դուրս կգա և իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Լիտվայի ներկայացուցիչ Ռոբերտաս Լյորանտասը:
Մեկնարկում Հովհաննիսյանը կամային հաղթանակ էր տարել վենեսուելացի Դիեգո Պերերիայի նկատմամբ:
Թայլանդում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը երեկ երկրորդ հաղթանակն է տարել` այս անգամ առավելության հասնելով Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը նույնպես հաղթել է` այն էլ տեխնիկական նոկաուտով։ Մեր մարզիկը երեք անգամ նոկդաունի է ենթարկել Թունիսի ներկայացուցիչ Էդին Զիդիին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը ու հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը լավ մենամարտ է անցկացրել, բայց հավասար պայքարում զիջեց մրցակցին։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայ բռնցքամարտիկները դեռևս ՕԽ ուղեգիր չեն նվաճել: