Իսպանական «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթանակի գլխավոր հավակնորդին։
«Ֆրանսիան ֆավորի՞տ է։ Այո՛։ Թերևս Անգլիայի և Պորտուգալիայի հետ միասին։ Բայց Ֆրանսիան հաղթանակի գլխավոր հավակնորդն է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ֆրանսիական RMC Sport առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։ Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ի իր ճանապարհը կսկսի D խմբում Ֆրանսիայի, Հոլանդիայի և Ավստրիայի հավաքականների հետ։ Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում հաղթանակների քանակով ռեկորդակիրները երկու թիմեր են՝ Գերմանիան ու Իսպանիան։