«Հերենվենի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին դարձել է թիմի նոր գլխավոր մարզիչը։
40-ամյա մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
2019 թվականին կարիերան ավարտելուց հետո վան Պերսին մարզել է «Ֆեյենորդի» պատանեկան և երիտասարդական թիմերը։
Այս մրցաշրջանում «Հերենվենը» Նիդերլանդների առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 33 տուրից հետո վաստակած 37 միավորով։
























































