ՖԻՖԱ-ն Պաղեստինի՝ Իսրայելին մրցաշարերից հեռացնելու խնդրանքով իրավական գնահատական կանցկացնի։
ՖԻՖԱ-ն իրավական գնահատական կիրականացնի նախքան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով իսրայելական թիմերին միջազգային ֆուտբոլից արգելելու Պաղեստինի պահանջին համաձայնություն տալը:
Պաղեստինի ֆեդերացիան ուրբաթ Բանգկոկում սպասվող ՖԻՖԱ-ի համագումարում կոչ է անելու քվեարկել այդ հարցի շուրջ, իսկ Հորդանանի ֆեդերացիան աջակցելու է այդ կոչին:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ այս հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի ՖԻՖԱ-ի խորհուրդը իրավական գնահատականից հետո։
«Ֆուտբոլը երբեք չպետք է դառնա քաղաքականության պատանդը և միշտ պետք է մնա խաղաղության վեկտոր, հույսի աղբյուր, բարի ուժ, որը միավորում է մարդկանց, այլ ոչ թե բաժանում նրանց»,- ասել է Ինֆանտինոն։
























































