«Պալմեյրասը» Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի հինգերորդ խաղում հաղթել է էկվադորի «Ինդեպենդիենտեին»: Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում վնասվածք է ստացել «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։ Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ։
2024 թվականի ամռանը Էնդրիկը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 45 միլիոն եվրոյի դիմաց: Transfermarkt-ը բրազիլացուն գնահատում է 55 միլիոն եվրո:
Էդրիկը «Պալմեյրասի» սան է և մինչև 17 տարեկանների թիմից հասել է հիմնական կազմ: Ընդհանուր առմամբ, 17-ամյա հարձակվողը հիմնական թիմի կազմում անցկացրել է 80 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող։
























































