Մեկնարկում է Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունիսի 7-ին, Երևանում։
Տոմսերը կարելի է ձեռք բերել tickets.ffa.am կայքից: Նշվում է, որ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ