Ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին լրագրողների հետ զրույցում կիսվել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։
«Սպերցյանը վաղուց արդեն հասունացել է եվրոպական ակումբ տեղափոխվելու համար: Նա այնտեղ կխաղա։ Իտալիան նրան հիանալի կհամապատասխաներ»,- Կամոցիի խոսքերն է փոխանցում RB Sport-ը:
Հիշեցնենք, որ Սպերցյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
ՌՊԼ-ի 28 տուրի արդյունքներով «ցլերը» զբաղեցնում են աղյուսակի երրորդ հորիզոնականը։