Ռոբերտ Լևանդովսկին մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բարսելոնայից»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է վերակառուցել թիմի հարձակման գիծը և 35-ամյա լեհ հարձակվողի կարիքը չունի: Նա կարծում է, որ Ռոբերտը չի վերականգնի իր նախկին մարզավիճակը:
Սակայն, ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Լևանդովսկին չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։ Նրան դուր է գալիս ակումբն ու քաղաքը, նա իրեն հարմարավետ է զգում թիմում։
Բացի այդ, նա իր մարզավիճակը լավ է համարում և վստահ է, որ կկարողանա բարձր մակարդակով հանդես գալ։
Ռոբերտի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Լա լիգայի 31 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։
























































