Ֆլորենտինո Պերեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» չեմպիոնության ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին.
«36-րդ չեմպիոնությունն առանձնահատուկ է բոլորիս համար, քանի որ այն նվաճվել է մեր ակումբի արժեքների շնորհիվ։ Դա աշխատանք է, զոհողություն, խոնարհություն, հարգանք, համերաշխություն և արդար խաղ:
Շնորհակալություն Անչելոտիին, ով արդեն մեր պատմության մեծագույն մարզիչներից է և արժանի է բոլորի սիրուն։
Այս ակումբը հայտնի է ամբողջ աշխարհում։ Մեր պատմությունը մեզ մղում է նոր հաղթանակների։ Թող ոչ ոք չկասկածի, որ մենք ամեն ինչ կանենք՝ Չեմպիոնների լիգայի տասնհինգերորդ գավաթով տուն վերադառնալու համար»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» նախագահին Marca-ն։
























































