Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, որն ավարտվում է այս ամառ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ մեկ ամիս առաջ 38-ամյա խորվաթ ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ թիմից, քանի որ դժգոհ էր Մադրիդի «Ռեալում» ստացած խաղաժամանակից։ Օրերս լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը ևս գրել էր, որ Մոդրիչը կհեռանա Արքայական ակումբից այս մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
Սակայն Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումներին մասնակցելուց հետո, նա վերանայել է իր որոշումը։ Կիսապաշտպանն այժմ դեմ չէ մնալ մադրիդյան թիմում։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նույնպես ցանկանում է թիմում պահել Մոդրիչին։ Նախատեսվում է, որ նոր պայմանագիրը գործելու է մինչև 2025 թվականը։
























































