Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ամռանը «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Այս պահին սա ինձ հետաքրքրող թեմա չէ։ Մենք դեռ շատ չլուծված հարցեր ունենք։ Մենք այսօր խաղացինք, և այժմ ժամանակն է տոնել տիտղոսը մեր երկրպագուների հետ:
Սրանից հետո մենք դեռ շատ խաղեր կունենանք։ Մինչև հունիսի 1-ը մտածելու շատ բան ունենք, իսկ մինչ այդ ես ոչինչ չունեմ ասելու Մբապեի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Real France-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրերս հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ՊՍԺ-ից։
























































