Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ հայտարարել ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ՝ հարգելով մադրիդյան թիմի ներկայիս կազմը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կկայանա հունիսի 1-ին, մադրիդյան ակումբը նախատեսում է հերքել Մբապեին իր հետ կապող ցանկացած տեղեկություն։ Ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալում» ներկայում ոչ ոք չի քննարկում ֆրանսիացի հարձակվողի՝ ակումբ տեղափոխվելու թեման։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 10-ին, Մբապեն պաշտոնապես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍԺ-ից։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացին արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը։
























































