Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա բելգիացին խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից։
Նախկինում Կուրտուան վնասվածքների պատճառով բաց էր թողել 2023/24 մրցաշրջանի մեծ մասը։ Չեմպիոնների լիգայում մադրիդցիների դարպասը պաշտպանել են Անդրեյ Լունինն ու Կեպա Արիսաբալագան։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։