Պոլ Սքոուլզը քննադատել է Թոմաս Տուխելին՝ Հարի Քեյնին փոխարինելու համար։
«Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (2:1) և ընդհանուր 4:3 հաշվով առավելության հասել մյունխենյան թիմի նկատմամբ։ Քեյնին 85-րդ րոպեին փոխարինել է Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ Դրանից հետո մադրիդյան թիմի 3 րոպե 2 գոլ է խփել և հաղթել խաղը։ Դուբլի հեղինակ է դարձել Խոսելուն։
«Ինչ-որ առումով, մեծամտություն է մտածելը, որ կարող ես խաղադաշտից դուրս հանել քո գլխավոր ռմբարկուին, քո գլխավոր սպառնալիքին, և հաղթել «Ռեալին», — ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը TNT Sports-ի հետ զրույցում։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Քեյնը 32 խաղում դարձել է 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայի 12 խաղում նա դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։